Լրահոս

07.04.2010 10:57


Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում

Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում

Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ արձագանքելով Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի այն հայտարարությանը, որում նա Թուրքիայի վարչապետին համեմատել էր Չավեսի և Կադաֆիի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ պաշտոնական Անկարայի տարածած հաղորդագրության մեջ ասված է, թե իսրայելական կողմն անցնում է դիվանագիտական նորմերի և վարվելակարգի բոլոր սահմանները։ «Թուրքական կողմը կտրականապես մերժում է նման պահելաձևը և Իսրայելին կոչ է անում հետևել սեփական խոսքերին ու հայտարարություններին։ Մենք ափսոսում ենք, որ նման հայտարարություններ անում է մի մարդ, ով ինքն իրեն անվանում է Իսրայելի արտգործնախարար»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բարաք Օզուգերգինը։ «Անկարան ևս մեկ անգամ Թել-Ավիվին կոչ է անում հրաժարվել նման մոտեցումներից և առաջնորդվել միջազգայնորեն ընդունված դիվանագիտական չափորոշիչներով»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը