Լրահոս

07.12.2010 18:17


Վահե Էնֆիաջյան. «Եկե՛ք միասնական պայքարենք ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ»

ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կոչ է արել միասնական լինել ու պայքարել  ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ, որը կեղծ տեղեկություններով փորձում է սեպ խրել բանակի և հասարակության միջև։

Նրա խոսքերով՝ հայկական եթերում ցուցադրվող հայ պատգամավորներին, ոստիկաններին, զինվորականներին ստորացնող տեսարաններով սերիալները ևս նպաստում են, որ այդ քարոզչությունն ավելի ամրապնդվի։

-Կոչ եմ անում սերիալների հեղինակներին մի քիչ զգույշ լինել այդ առումով և չնպաստել թշնամու քարոզչությանը,-նշել է նա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը