Լրահոս

15.04.2010 11:22


Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 617-ի

Ապրիլի 14-ին Չինաստանի Ցինխայ շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 617 մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր 589 զոհվածների մասին։ Ընդ որում, բազմաթիվ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։ Վիրավորների թիվը հասել է 9110-ի։

Հիշեցնենք, որ 7,1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի էպիկենտրոնը 100 հազար բնակչություն ունեցող Ցզեգու քաղաքից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա է եղել։
Ավերվել է 15 հազար տուն, ավելի քան 100 հազար մարդ մնացել է անօթևան։
 Ըստ «РИА Новости»-ի

Այս խորագրի վերջին նյութերը