Լրահոս

27.07.2019 12:25


Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են 3 մեքենա, 2-ը հայտնվել են ձորում (լուսանկար)

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են 3 մեքենա, 2-ը հայտնվել են ձորում (լուսանկար)

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Subaru մակնիշի 35 QF 552, Ford Transit մակնիշի 34 MT 624 համարանիշի և Opel մակնիշի 34 MV 557 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Subaru-ն ու Ford Transit-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Ժամանել է նաև Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդներն ու ուղևորները, բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալուց հետո, հրաժարվել են հիվանդանոց գնալ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը