Լրահոս

27.07.2019 13:43


Արցախում վարսավիրանոցից աղջիկ են փախցրել և տարել ամառանոց

Արցախում վարսավիրանոցից աղջիկ են փախցրել և տարել ամառանոց

Ս.թ.հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1965թ. ծնված Ա. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Հ-ն նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված վարսավիրանոցից իրեն պատկանող «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայով առևանգել է իր դստեր՝ 1991թ.ծնված Ք. Ա-ին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, վերջիններս հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող Ա. Հ-ին պատկանող ամառանոցում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Արցախի ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը