Աշխարհ

29.07.2019 12:42


ՌԴ ԱԳՆ-ում փոխվում է ԼՂ և այլ հակամարտությունների գծով «կուրատորը». Կարասինի փոխարեն կարող է լինել Իվան Վոլինկինը. «Կոմերսանտ»

ՌԴ ԱԳՆ-ում փոխվում է ԼՂ և այլ հակամարտությունների գծով «կուրատորը». Կարասինի փոխարեն կարող է լինել Իվան Վոլինկինը. «Կոմերսանտ»

Ռուսաստանի ԱԳՆ-ում փաստացի կողմնորոշվել են, թե ով կդառնա արտգործնախարարի տեղակալ՝ Դաշնային խորհրդում առաջադրվող Գրիգորի Կարասինի փոխարեն, գրում է «Կոմերսանտ»-ը:

Աղբյուրների տեղեկություններով՝ բարձր պաշտոնի համար երեք թեկնածու է դիտարկվում: Նրանցից ամենահավանականը նախարարության հյուպատոսական դեպարտամենտի ներկայիս տնօրեն, Հայաստանում ՌԴ նախկին դեսպան 60-ամյա Իվան Վոլինկինն է։

Օգոստոսի 23-ին կլրանա Կարասինի 70-ամյակը: «Պետական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը հնարավոր է մինչև 70 տարին:

ԱԳՆ-ում Գրիգորի Կարասինը ղեկավարում է ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների, արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի հետ կապված հարցերը: Պատասխանատու է Դաշնային ժողովի պալատների, Ռուս ուղղափառ եկեղեցու և հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցության համար, ներառյալ՝ նախարարության օրենսդրական գործունեությունը:

Այն ուղղությունը, որի համար Գրիգորի Կարասինը պատասխանատու է ԱԳՆ-ում, Ռուսաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից համարվում է ամենակարևորներից և միևնույն ժամանակ ամենախնդրահարույցներից մեկը: Այն ներառում է Արցախի հակամարտությունը, Ուկրաինայի և Մերձդնեստրի հակամարտությունները, ինչպես նաև Բելառուսի հետ առևտրային պատերազմները:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը