Աշխարհ

29.07.2019 17:41


Բաթումիում քարով հարվածել են Առաջին ալիքի օպերատորի գլխին

Բաթումիում քարով հարվածել են Առաջին ալիքի օպերատորի գլխին

Բաթումիում կառուցվող շենքի մոտ, որտեղ այսօր վերելակ է ընկել, տեղում աշխատող Առաջին ալիքի օպերատորի գլխին քարով հարվածել են: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Աջարիայի հեռուստաընկերությունն ուղիղ եթերում ցուցադրում էր, թե ինչ է կատարվում շինհրապարակում:

Միջադեպին հետևել է ծեծկռտուք: ՆԳՆ-ի տվյալներով՝ իրավապահ մարմինները տեղում են: Հարուցվել է քրեական գործ:

Այսօր՝ հուլիսի 29-ին Բաթումիում կառուցվող շենքի վերելակը պոկվել է: Քաղաքի շտապօգնության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ վերելակում չորս մարդ է եղել, մեկ կին և երեք տղամարդ: Նրանցից երկուսը կոտրվածքներ ունեն, մեկը թեթև վնասվածք է ստացել:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը