Աշխարհ

30.07.2019 20:47


Թուրքիան ԱՄՆ-ին սպառնացել է միայնակ ստեղծել անվտանգության գոտին Սիրիայում

Թուրքիան ԱՄՆ-ին սպառնացել է միայնակ ստեղծել անվտանգության գոտին Սիրիայում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի նորանշանակ ղեկավար Մարք Էսփերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ։

Զրույցի ժամանակ թուրք պաշտոնյան Էսփերին իրազեկել է տարածաշրջանային որոշ հարցերում Անկարայի ակնկալիքների մասին։

Մասնավորապես Աքարի խոսքերով. «ԱՄՆ-ն պետք է դադարի աջակցել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերին»։ Դրանից զատ Աքարը Էսփերին ասել է, որ, Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը ստեղծեն «ահաբեկչական միջանցք»։

Անկարան պահանջել է, Սիրիայի քրդական ուժերին նախկինում ԱՄՆ-ի կողմից տրամադրված զենքը և զինամթերքը հետ վերցվեն։

Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցին՝ Աքարը պնդել է, որ միակ երկիրը, որն ի զորու է վերահսկել նշյալ գոտին, Թուրքիան է։

Նա նշել է, որ ստեղծվելիք գոտւց Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գան ամբողջապես։

Միևնույն ժամանակ Աքարն ասել է, որ, եթե հանկարծ ԱՄՆ-ու Թուրքիան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների հարցում համաձայնության չհասնեն, թուրքական կողմը միայնակ կստեղծի նշյալ գոտին։

Այս խորագրի վերջին նյութերը