Լրահոս

16.04.2010 17:21


Էրդողանը բանակցել է Պուտինի հետ, Սարգսյանը մեկնում է Մոսկվա

Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Խոսակցության մանրամասների մասին  ոչինչ չի հաղորդվում։ Իսկ այսօր արդեն Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի նախագահի Մոսկվա կատարելիք այցի մասին։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա ապրիլի 20-ին։

 

Այս խորագրի վերջին նյութերը