Աշխարհ

12.08.2019 21:04


Մոսկվայում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 5 մարդ. կա 8 վիրավոր (տեսանյութ)

Մոսկվայում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 5 մարդ. կա 8 վիրավոր (տեսանյութ)

Մոսկվայում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 զոհ: Այս մասին հայտնում է OPT-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ՌԴ մայրաքաղաքի Ռիժսկոյե մայրուղով ընթացող բեռնատարը բախվել է նույն ուղղությամբ ընթացող ամենագնացին, ինչի հետևանքով ամենագնացը շպրտվել է հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին: Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ամենագնացի վարորդն ու բոլոր 4 ուղևորները, որոնց թվում՝ 2 երեխա:

Նշվում է, որ ևս 8 վիրավոր հոսպիտալացվել են տարբեր հիվանդանոցներ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Աղբյուրը՝ shamshyan․com

Այս խորագրի վերջին նյութերը