Լրահոս

15.08.2019 14:45


Զովունիում 64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ավտոտնակի շինարարական աշխատանքների ժամանակ

Զովունիում 64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել ավտոտնակի շինարարական աշխատանքների ժամանակ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 08:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում՝ կիսակառույց շինության (1 հարկանի) տանիքում, քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ Զովունի գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակի տանիքին շինարարական աշխատանքներ իրականացնելիս Էդգար Ա.-ն (ծնվ. 1955թ.) հանկարծամահ է եղել:

Փրկարարները Էդգար Ա.-ի դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը