Լրահոս

15.08.2019 16:57


Ահազանգ է ստացվել, որ Հրազդանում 12-ամյա երեխան բարձրացել է խանութի տանիքը և չի կարողանում իջնել (լուսանկար)

Ահազանգ է ստացվել, որ Հրազդանում 12-ամյա երեխան բարձրացել է խանութի տանիքը և չի կարողանում իջնել (լուսանկար)

Օգոստոսի 15-ին՝ ժամը 10:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան բարձրացել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող «Աղբյուրակ» խանութի տանիքը և չի կարողանում ինքնուրույն իջնել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ավտոսանդուղքը:

Փրկարարները խանութի տանիքից (մոտ 10 մ) իջեցրել են Արթուր Ս.-ին (ծնված 2007 թ.):

Այս խորագրի վերջին նյութերը