Լրահոս

21.04.2010 14:26


Իրանագետ. «...Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի միջնորդությունը մեզ համար ձեռնտու չէ»

Իրանագետ. «...Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի միջնորդությունը մեզ համար ձեռնտու չէ»

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Իրանի հետաքրքրությունը վերջին շրջանում աշխուժացել է։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավանական միջնորդությանը՝ իրանագետը նշել է, որ չնայած Հայաստանի հետ Իրանի լավ հարաբերություններին՝ քաղաքական տեսանկյունից ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի միջնորդությունը մեզ համար ձեռնտու չէ։

-Չեմ կարծում, թե արժե Իրանին ներքաշել որպես ղարաբաղյան հարցում միջորդ, քանի որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը Հայաստանի համար օպտիմալ բանակցությունների ձևաչափ է առաջարկում, և այդ  Մինսկի խմբի մենաշնորհից ձերբազատվելը մեզ համար ձեռնտու չէ։ Ադրբեջանն իր կողմից նախնական դրական եզրակացություն է հայտնել Իրանի միջնորդությանը, սակայն գտնում եմ, որ ՀՀ-ի համար նման միջնորդությունը ցանկալի չի լինի, քանի որ այն կստեղծի նախադեպ, որից հետո Բաքուն կարող է Թուրքիային առաջարկել՝ Իրանի պես որպես միջնորդ ներքաշվել բանակցային գործընթացի մեջ,-նշել է Սևակ Սարուխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը