Աշխարհ

26.08.2019 10:43


Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում պաղեստինցի արմատականների դիրքերին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում պաղեստինցի արմատականների դիրքերին

Իսրայելի զինված ուժերն օգոստոսի 26-ին անօդաչուների միջոցով հարվածներ են հասցրել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ - Գլխավոր հրամանատարություն արմատական խմբավորման դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է An Nahar թերթը:

Թերթի տվյալներով՝ գրոհի են ենթարկվել խմբավորման դիրքերը Լիբանանի արեւելքում Զահլե քաղաքի (Բեքաայի նահանգ Սիրիայի սահմանի մոտ) մերձակայքում: Որպես շիաների «Հըզբոլլահի» դաշնակից հանդես եկող խմբավորման ներկայացուցիչը հրատարակությանը հայտարարել Է, որ իսրայելական անօդաչուները հասցրել են առնվազն երեք հարված: Նրա խոսքով՝ տուժածներ չկան, հասցվել Է սոսկ նյութական վնաս:

Ավելի վաղ Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտնել Է, որ օգոստոսի լույս 25-ի գիշերը ծովի կողմից Բեյրութի հարավային ծայրամասի երկինք Է ներխուժել երկու իսրայելական անօդաչու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը