Աշխարհ

26.08.2019 16:05


Բրազիլիան 44 հազար զինվորականների է ուղարկել Ամազոնիայում հրդեհների դեմ պայքարելու համար

Բրազիլիան 44 հազար զինվորականների է ուղարկել Ամազոնիայում հրդեհների դեմ պայքարելու համար

Բրազիլիայի իշխանությունները 44 հազար զինծառայողների են ուղարկել Ամազոնիայում մոլեգնող բնական հրդեհների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Periodico թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Ֆեռնանդու Ազեվեդուի Սիլվայի հայտարարությունը:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր Է ստորագրել, որն արտոնում Է բանակի մասնակցությունը Ամազոնիայի հրդեհների դեմ մղվող պայքարին: Ըստ հրատարակության տվյալների` Բրազիլիայի ռազմաօդային ուժերը նաեւ Hռrcules C-130 երկու ինքնաթիռ են տրամադրել օդից հրդեհների դեմ պայքարելուն օգնելու համար: Նշվում Է, որ ինքնաթիռները կարող են տեղափոխել մինչեւ 12 հազար լիտր ջուր: Սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են մի քանի շաբաթ, դրանց մակերեսը 82 տոկոսով ավելի Է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը:

Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհ. դա վատագույն ցուցանիշն Է 2013 թվականից ի վեր: Բիարիցում G7-ի գագաթնաժողովի բացվելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամազոնիայի հրդեհները համարել Է լուրջ միջազգային ճգնաժամ եւ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին մեղադրել Է կլիմայի վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը