Աշխարհ

27.08.2019 17:47


Սկսվել է ռուսական S-400-ների 2-րդ մարտկոցի մասերի մատակարարումը Թուրքիային

Սկսվել է ռուսական S-400-ների 2-րդ մարտկոցի մասերի մատակարարումը Թուրքիային

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարհերի 2-րդ մարտկոցի մասերի խմբաքանակը տեղափոխող առաջին ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Անկարայի Մուրթեդ ավիաբազայում:

Ըստ պաշտոնական հայտարարության՝ ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարման աշխատանքները կտևեն մոտ մեկ ամիս: Առաջին մարտկոցի մատակարարման աշխատանքները տևել էին հուլիսի 12-ից մինչև 25-ը:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը