Կարծիք

29.08.2019 14:53


Ինչ են ուզում Հայաստանից միջազգային խոշոր խաղացողները՝ արդեն կարելի է գուշակել

Ինչ են ուզում Հայաստանից միջազգային խոշոր խաղացողները՝ արդեն կարելի է գուշակել

Երեկ իմացանք՝ Moody's Հայաստանի տնտեսական վարկանիշը բարձրացրել է մինչև Ba3.
Շատ լավ լուր է, անխոս։ Բայց։
Երեկ նաև մի քանի օգտատեր նշեցին, որ այս բարձրացումը, ավելի շատ ավանսային է, քանի որ դեռևս իրական զարգացման պատկեր կազմել մեկ տարվա մեջ բարդ է ։
Վարկանիշը հիմնականում նկարագրում է երկրի պոտենցիալ ներդրումային իրավիճակը, այսինքն՝ ավելի գրավիչ է դարձնում տվյալ երկիրը հնարավոր ներդրողների համար։
Հիմա փորձենք հասկանալ՝ ինչ է կատարվում։
Այն, որ վերջին 18 ամսում Հայաստան որևէ խոշոր գլոբալ ներդրող չի եկել, փաստ է։
Այն, որ ներկայումս Հայաստանում քննարկվում է մեկ այլ խոշոր ներդրողի՝ Lidyani ճակատագիրը, դա էլ է փաստ:
Այն, որ Մուդիզի վարկանիշի բարձրացումը ավելի շատ ավանսային է, փաստեց այսօրվա նիստում նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Ինչ են ուզում Հայաստանից միջազգային խոշոր խաղացողները՝ արդեն կարելի է գուշակել։
Որ դեպքում այլ խոշոր ներդրողներ կուղղվեն Հայաստան՝ դա էլ է արդեն պարզ։
Ամուլսարի շահագործումը, փաստորեն, բացահայտ պարտադրվում է Հայաստանին, Moody's-ի пряник տեսքով դեռևս, իսկ եթե չստացվի, գործի կդնեն кнут-ը։

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը