Աշխարհ

02.09.2019 20:02


Մխիթարյանը բուժզննում է անցել Հռոմում

Մխիթարյանը բուժզննում է անցել Հռոմում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցնում Հռոմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իտալական «Ռոմա»-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջն այս առնչությամբ լուսանկար է հրապարակել:

Բուժզննում անցնելուց հետո հայ կիսապաշտպանը պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ:

Մխիթարյանը «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որՄխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Հենրիխ Մխիթարյանն օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է:

Այս խորագրի վերջին նյութերը