Կարծիք

02.09.2019 20:16


Արթուր Դավթյան, Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան և Վալերիյ Օսիպյան, ձեր հերթն է մոտենում

Արթուր Դավթյան, Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան և Վալերիյ Օսիպյան, ձեր հերթն է մոտենում

Քանի որ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, այսինքն` ժողովրդի վարչապետը քավության նոխազի դերում այս սպային է կարգել, ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել` պարոնայք Արթուր Դավթյան, Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան և Վալերիյ Օսիպյան, ձեր հերթն է մոտենում:

Ժողովրդի վարչապետը Ձեզ «փուռն է տալու»` հատ-հատ և անհատական: Այսօր երեկոյան, երբ մենակ կմնաք ինքներդ Ձեր հետ, թեյ խմելուց հիշեք, թե ինչ եղավ Հենրիխ Յագոդայի, Նիկոլայ Եժովի, Լավրենտի Բերիայի և ի վերջո` Վանո Սիրադեղյանի հետ… Լավ հիշեք:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը