Աշխարհ

02.09.2019 21:12


Վթար Պյատիգորսկում․ ՀՀ 4 քաղաքացի է տուժել

Վթար Պյատիգորսկում․ ՀՀ 4 քաղաքացի է տուժել

Պյատիգորսկում վթարի հետեւանքով ՀՀ 4 քաղաքացի է տուժել: ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հաղորդմամբ՝ հստակեցված տվյալների համաձայն՝ «MAN» բեռնատարի եւ «Մերսեդես» մինիվենի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետեւանքով տուժել են 1957, 1934, 1972, 1998 թվականներին ծնված ՀՀ 4 քաղաքացիներ:

Տուժածներին տեղափոխել են Պյատիգորսկի հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին ժամը 09:20-ին «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ի վրա:

Դեսպանատունն ու տեղի հայ համայնքը մշտական կապի մեջ են ՌԴ համապատասխան մարմինների եւ բուժհաստատությունների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը