Կարծիք

04.09.2019 09:29


Չինովնիկի անկարողությունն ու ընկնող վարկանիշը զինվորի հետ նկարվելով փրկել փորձելն Էժանոտ է

Չինովնիկի անկարողությունն ու ընկնող վարկանիշը զինվորի հետ նկարվելով փրկել փորձելն Էժանոտ է

Քաղաքացիականներ եմ ճանաչում, որ վերջին 10 տարում 100-ավոր անգամներ զորամասեր ու դիրքեր են այցելել հազար ու մի կարևոր՝ երկրի անվտանգության հետ առչնվող, գործերով։

Ոչ մի անգամ չեմ տեսել, որ այդ մարդիկ «Ես ու մեր քաջ զինվորը», «Ես ու մեր քաջ սպան», «Ես ու մեր հայոց անառիկ լեռները» ոճի ֆոտոներ դնեն իրենց այցելություններից։

Ինչո՞ւ եմ այս մասին գրում։

Չինովնիկի անկարողությունն ու ընկնող վարկանիշը զինվորի հետ նկարվելով փրկել փորձելը... Ըըըը... Ո՞նց ասեմ, որ շատ կոպիտ չհնչի... Էժանոտ է։ Եկեղեցու դարպասից դուրս «լևի» մոմ առնելու ու դրանով ծանր մեղքերի քավություն ուզելու պես էժանոտ։

Մի՛ արեք այդպես։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը