Կարծիք

04.09.2019 12:21


Վերպետական մասշտաբի անմեղսունակություն. Դանիելի շուրթերով խոսում է Փաշինյանը

Վերպետական մասշտաբի անմեղսունակություն. Դանիելի շուրթերով խոսում է Փաշինյանը

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում սպառնացել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կփակի բանտում: Իհարկե, նրա այս գրառումը շատերի մոտ ծիծաղ առաջացրեց, բայց այն բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Նման իրավիճակները պահանջում են շատ կտրուկ արձագանք: Անգամ խիստ արևմտամետ Վրաստանում անմիջապես հեռացրեցին աշխատանքից այն հաղորդավարին, ով Պուտինի հասցեին վիրավորանք էր հնչեցրել, որպեսզի ցույց տան, որ պետությունը չի խրախուսում նման պահվածքը:

Վերադառնալով մեր «ոչխարներին»՝ նշենք, որ Դանիել Իոաննիսյանը գտնվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի հովանավորության տակ, իսկ բավականին վերջերս էլ վարչապետը Դանիելի ՀԿ-ին պետական ֆինանսավորմամբ ուղարկեց Արցախը, որպեսզի հեղափոխությունն արտահանի այնտեղ: Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է գիտակցենք, որ եթե ՌԴ-ի հետ հարաբերություններն էլ ավելի վատանան, ապա դա միմիայն մեր իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի մեղքով է լինելու:

Այսպիսով, Փաշինյանն ունի շատ կարճ ժամանակ Դանիելին անվստահություն հայտնելու և նրա՝ Արցախ գործուղումն ընդհատելու համար, այլապես կարելի է ենթադրել, որ Դանիելի շուրթերով հենց Նիկոլն էր խոսում և սպառնում ՌԴ նախագահին, ինչի հետևանքներն իր վրա զգալու է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:

Paradox Media-ի ֆեյսբոուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը