Աշխարհ

04.09.2019 15:57


Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին

Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են ռուս-ադրբեջանական փոխգործակցության, անվտանգության, տնտեսական համագործակցության, մշակութային և հումանիտար կապերի զարգացման, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում համագործակցության հարցեր:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը