Լրահոս

09.09.2019 15:00


Chevrolet Corvette մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» հենասյանը. կա վիրավոր

Chevrolet Corvette մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» հենասյանը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Chevrolet Corvette մակնիշի 99 ZX 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե հենասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը