Լրահոս

09.09.2019 14:55


Արտաշատում բախվել են ճանապարհային ոստիկանության Toyota-ն և Opel Astra-ն. կա վիրավոր

Արտաշատում բախվել են ճանապարհային ոստիկանության Toyota-ն և Opel Astra-ն. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սարգիս Կարապետյանի վարած Opel Astra մակնիշի 35 VV 501 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 683 II 01 համարանիշի 2156 կողային թափքի ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող անչափահաս աղջիկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված աղջնակի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը