Քաղաքական

09.09.2019 16:15


Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ այդպես էլ չկայացավ. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ այդպես էլ չկայացավ. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին Չուքասզյանին ընդունելը նրա քաղաքական պարտության ակնառու օրինակն է, որովհետև մարդը, ով իր սեփական պետականության դեմ դուրս եկած մարդկանց, զինված հարձակում կատարած մարդկանց ընդունում է և քաղաքական հարցեր է քննարկում: Նրանք էլ դուրս գալուց հետո սպառնում են և պահանջներ են ներկայացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ այդպես էլ չկայացավ. «Փաշինյանը ոչ միայն թուլացել է և իր դիրքերն ուղղակի ոչնչացված են, այլ նա առողջ քաղաքական ուժերի կոնսոլիդացման փոխարեն հենվում է, և փորձում է կոնսոլիդացնել հակահասարակական հանցագործ ուժերին»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը