Քաղաքական

09.09.2019 23:17


ՌԴ լրատվական գործակալությունները՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիայի մասին

ՌԴ լրատվական գործակալությունները՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիայի մասին

Ռուսական ТАСС և РИА Новости լրատվական գործակալություններն անդրադարձել են Երևանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների՝ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած բողոքի ակցիային։

ТАСС գործակալությունը գրում է, որ ակցիայի մասնակիցները բացականչել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կարգախոսներ։

«ՍԴ-ն ըստ էության հայտնել է, որ կալանավորման ժամանակ խախտվել են Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքները։ Դա նշանակում է, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Պահանջում ենք, որ այս իրավաբանական ֆարսն այսօր ևեթ վերջանա, իսկ նախագահ Քոչարյանն ազատ արձակվի»,-նշել է նախկին պատգամավոր, ակցիայի նախաձեռնողներից Գագիկ Բաղդասարյանը։

РИА Новости գործակալությունն իր հերթին նշում է, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ ՍԴ-ն հակասահմանադրական և անվավեր է ճանաչել քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որում նշված են այն հանգամանքները, որոնք բացառում են քրեական հետապնդումը։ «ՍԴ որոշման մեջ նշվում է, որ հոդվածը չի կարգավորում այն հարցերը, որոնք կապված են անձեռնմխելի պաշտոնատար անձանց հետ, ովքեր հատուկ պաշտպանություն ունեն։ Այդպիսի որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ հոդվածը չի նախատեսում պաշտոնյաների անձեռնմխելիությունը»,-գրում է գործակալությունը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը