Լրահոս

26.04.2010 12:21


Է. Անտինյան. «Ինչ էլ փոխվի, չի հանգեցնի արտահերթ ընտրությունների»

Է. Անտինյան. «Ինչ էլ փոխվի, չի հանգեցնի արտահերթ ընտրությունների»

-Երբ ներքաղաքական զարգացումները կապում էին արտաքին ազդակների հետ, շատ դեպքերում դա գերագնահատում էին։ Դա է պատճառը, որ այսօրվա դրությամբ այդ քաղաքական ուժերը կարող են փաստի առաջ կանգնել։ Հիմա, ասենք, հայ-թուրքականի հետ կապված զարգացումներ չկան, ի՞նչ պետք է տեղի ունենա։ Քաղաքական ուժերի մի մասը սպասողական վիճակում էր. մտածում էր, թե ահա հեսա արտաքին քաղաքական հարցերում կամ ինչ-որ մի տեղ իշխանությունը ձախողում կունենա, կտապալի, կփլվի գլխին, և իրենք էլ մի կերպ կգան, իշխանությունը կվերցնեն։ Հիմա նման զարգացումներ չեն ակնկալվում,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ներքաղաքական զարգացումների վրա արտաքին գործոնների ազդեցության մասին՝ ասել է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը։

Նրա խոսքերով՝ քաղաքականության մեջ քայլերն այնպես պետք է հաշվարկել, որ այն կախված չլինի որևէ մեկի ձախողումից։

-Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց արտահերթ ընտրությունները ես բացառում եմ։ Ինչ էլ փոխվի, չի հանգեցնի արտահերթ ընտրությունների,-ասել է Էդվարդ Անտինյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը