Կարծիք

10.09.2019 14:39


Դատախազությունը իր որակով համապատասխանում է «Ֆեյսբուք»-ում վերնագիր կարդացող և քոմենթ գրող ֆեյք կնոջ

Դատախազությունը իր որակով համապատասխանում է «Ֆեյսբուք»-ում վերնագիր կարդացող և քոմենթ գրող ֆեյք կնոջ

Սահմանադրական դատարանի որոշմանը արձագանքեցին շատերը և, ցավոք, դրանց մեծամասնությունը քաղաքական շարժառիթներից ելնելով՝ գրեց քաղաքական տեսակետներ, և սա ամենևին արտառոց չէ, քանի որ ՍԴ որոշումները, որպես այդպիսին, նոր իրավիճակ են ստեղծում։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ իրավագետները բաժանվեցին 3 խմբի՝ իշխանական զանգովի-կանչովի փաստաբաններ, ընդդիմության շարքերում գործող իրավագետներ և ՀՀ գլխավոր դատախազություն։

1-ին խմբին կարելի է վերաբերվել նորմալ, քանի որ իրենց ավարտած բուհերի որակով և իրենց կրթության ցենզով միջակ իրավաբաններ են, ովքեր, օգտագործելով ներկայիս իշխանության թիմ չունենալու և ցածր պրոֆեսիոնալիզմի հանգամանքը՝ տաքուկ տեղավորվել են իշխանական շարքերում և փորձում են ծառայություններ մատուցել։

2-րդ խումբը ներառում է հսկա աշխատանքային փորձով պրոֆեսիոնալ կարծիք, ովքեր հասկանում են, թե ինչ է առհասարակ պետությունը և ինչ դերակատարում ունի ՍԴ-ն։

Իսկ այ 3-րդ խումբը ամենից անհասկանալին է, քանի որ Գլխավոր դատախազության ֆունկցիոնալ դերակատարումը պետք է լինի ՀՀ օրենսդրության կատարման վերահսկողությունը և այդ կառույցում պետք է աշխատեն միայն բարձրակարգ մասնագետներ, սակայն ծանոթանալով Դատախազության տեսակետին ՍԴ որոշման վերաբերյալ կարելի է կարծիք կազմել, որ Դատախազությունը իր որակով համապատասխանում է «Ֆեյսբուք»-ում վերնագիր կարդացող և քոմենթ գրող ֆեյք կնոջ։

Հ․Գ․ Պարո՛ն Դավթյան, հիշի՛ր Քոչարյանը խոսելու է, դու էլ հանգիստ նստես, լսես։

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը