Լրահոս

26.04.2010 13:08


Հայտնաբերվել է դիակ

Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ին, ժամը 15.00-ին Որոտան գյուղի բնակիչ Ս. Ամիրխանյանից ստացված ահազանգի համաձայն' Որոտան գետի ափին գտնվող եղեգնուտում հայտնաբերվել է տղամարդու դի:

Դեպքի վայր են մեկնել Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի եւ ոստիկանության օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1971 թ. ծնված Արթուր Գրիգորյանի' գազանների կողմից հոշոտված դին:

 

Այս խորագրի վերջին նյութերը