Աշխարհ

12.09.2019 18:10


Apple-ի կապիտալիզացիան նոր iPhone-ների շնորհանդեսից հետո գերազանցել Է 1 տրլն դոլարը

Apple-ի կապիտալիզացիան նոր iPhone-ների շնորհանդեսից հետո գերազանցել Է 1 տրլն դոլարը

Apple ընկերության շուկայական կապիտալացումը սեպտեմբերի 11-ին վերստին գերազանցել Է մեկ տրիլիոն դոլարը՝ նոր iPhone սմարթֆոնների և այլ տեխնիկայի շնորհանդեսից հետո:

այդ մասին են, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում NASDAQ (ՆԱՍԴԱՔ) Էլեկտրոնային սակարանի կայքում զետեղված տվյալները:

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Apple-ի կապիտալիզացիան կազմել Է 1 տրիլիոն 10 միլիարդ 443 միլիոն դոլար: Ընկերության, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիա), բաժնետոմսերի արժեքը սակարկությունների փակման պահին հասել Է 223,6 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց՝ ավելանալով 3,18 տոկոսով նախորդ օրվա ցուցանիշների համեմատությամբ:

Անցյալ տարվա աշնանն Apple-ը դարձել Էր Միացյալ Նահանգների առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալացումը գերազանցել Էր 1 տրիլիոն դոլարը:

Ավելի ուշ այն նվազել Է և վերջին ամիսներին տատանվում Էր 950 միլիարդ դոլարի սահմաններում: Սեպտեմբերի 10-ին Apple-ը ներկայացրել Է iPhone-ի, iPad պլանշետի և Apple Watch ժամացույցի նոր մոդելներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը