Կարծիք

12.09.2019 14:05


Հայաստանում հնարավո՞ր է «ապօրինաբար» պետական աշխատավարձ ստանալ և «պադավատ» ունենալ

Հայաստանում հնարավո՞ր է «ապօրինաբար» պետական աշխատավարձ ստանալ և «պադավատ» ունենալ

Երեկ մի մարդու հետ էի զրուցում, ով հետաքրքիր միտք ներկայացրեց: Փորձեմ զարգացնել այն: Այսպես, եթե ՍԴ-ի վերջին որոշումը լեգիտիմ չէ, որովհետև ՍԴ կազմում եղած անձիք ապօրինաբար են զբաղեցնում իրենց պաշտոնները, ապա հարց է առաջանում. ինչու՞ ուժայինները գործողություններ չեն իրականացնում և, այսպես ասած, չեն «ազատագրում» ՍԴ-ն այն մարդկանցից, որոնք ըստ իշխանությունների՝ իրավունք չունեն իրականացնել ՍԴ-ի գործառույթները:

Հիմա ի՞նչ է ստացվում. մեր իշխանությունների կարծիքով՝ ինչ-որ մեկը կարող է մեր երկրում պետական կարևորագույն գործառույթներ իրականացնել, դրա համար աշխատավարձ ստանալ, օգտվել պետական գույքից, օգտվել ծառայողական մեքենաներից, բայց անել այդ ամենն ապօրինաբա՞ր: Կրկնեմ՝ ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ:

Ինքս պատասխանեմ հարցիս ու ասեմ, որ գործողություններ չեն իրականացնում, որովհետև իշխանություններն էլ են հասկանում, որ հիմքեր չեն կարող ներկայացնել, և դրանք ընդհանրապես չկան: Ահա, այսպես մարդիկ իրենք իրենց իսկ քցել են իրավական և քաղաքական փակուղու մեջ:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը