Աշխարհ

12.09.2019 20:03


«Ինչ-որ փսլնքոտ չի կարող պետությունը ղեկավարել նման քաղաքացիների դեպքում». Պուտին

«Ինչ-որ փսլնքոտ չի կարող պետությունը ղեկավարել նման քաղաքացիների դեպքում». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Դաղստանի աշխարհազորայինների հետ և, խոսելով նրանց արիության ու բարության մասին, ընդգծել, որ «նման քաղաքացիների դեպքում փսլնքոտը չի կարող գլխավորել պետությունը»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանում նման մարդկանց, այսքան հիանալի, գեղեցիկ ու բարի կանանց, առնական և խիստ տղամարդկանց առկայության դեպքում չի կարող ինչ-որ փսլնքոտ գլխավորել պետությունը: Ուղղակի անհնար է: Պետության ղեկավարին ուժ և արիություն են հաղորդում մարդիկ»,-ասել է Պուտինը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը