Կարծիք

12.09.2019 20:52


Դառավ հավի-ձվի պատմությունը

Դառավ հավի-ձվի պատմությունը

Պաշտպանական կողմը պնդում է, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո դատարանն այլ տարբերակ չունի, քան արձանագրել Ռոբերտ Քոչարյանն անձնական ազատության եւ գործառույթային անձեռնմխելիության կոպիտ ոտնահարման փաստը, եւ դահլիճից ազատ արձակել։

Դատախազությունը «սուխոյ ատկազ» է գալիս։ Ասում է` ո՛չ մի դեպքում. գործառույթային անձեռնմխելիությունը վերաբերում է նախագահի գործառույթներից բխող գործողություններին, իսկ Ռոբերտ Քոչարանին մեղսագրված գործողությունները դուրս են այդ գործառույթների «շրջանակից»։
Ստացվում է հավի եւ ձվի պատմությունը։

Այսինքն` ի՞նչ։ Եթե, բան է` պատահեց, Նիկոլը դիմացավ մինչեւ հերթական ընտրություններ, քննությունը կարող է ձգվել տարիներ շարունակ։ Համենայն դեպս, ՀՔԾ քննիչներն ամեն ինչ արել են դրա համար`խճճելով գործը, խճողելով մեղադրանքի հետ առնչություն չունեցող զգայացունց «տեսարաններով», ցուցմունքներով, վկայություններով, բամբասանքներով ու ասեկոսեներով։

Վերջում կարող է պարզվել (արդեն իսկ պարզ է), որ «խնամքով» հավաքված «փաստերն» անհիմն են` նախագահը գործել է իր իրավասությունների սահմաններում, եւ տարիներ շարունակ ապօրինաբար է պահվել կալանքի տակ` նրան «ավանսով» պատժել են չկատարած հանցագործության համար, քաջ իմանալով, որ գործը ջուր է`մեղադրանքն, ի վերջո, փլվելու է։

Այն, ինչը ի սկզբանե դրված է եղել քննչական խմբի առջեւ, որպես «վերին ատյանի որոշում», որ բեկանման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտնում «հրապարակման պահից»։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը