Աշխարհ

14.09.2019 11:55


Մխիթարյանը «Ռոմայի» հետ պատրաստվում է «Սասուոլոյի» հետ խաղին

Մխիթարյանը «Ռոմայի» հետ պատրաստվում է «Սասուոլոյի» հետ խաղին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ռոմայի» մարզմանը՝ նախապատրաստվելով Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղին:

Հռոմեական թիմի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել այսօրվա մարզումից:

Կիրակի՝ սեպտեմբերի 15-ին կայանալիք խաղում Մխիթարյանը կարող է նորամուտը նշել «Ռոմայի» կազմում:

Հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերության եթերում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը