Աշխարհ

17.09.2019 21:24


Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին

Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին

Համացանցի ադրբեջանական հատվածում տեղեկություն է տարածվել Ադրբեջանի Բալաքենսկի շրջանի Ենի Շարիֆ և Քայս գյուղերում իբր անհայտ հիվանդության ի հայտ գալու և դրա հետ կապված նշված գյուղերում կարանտին սահմանելու մասին, հայտնում է haqqin.az-ը:

Աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ երկրի առողջապահության նախարարությունն այս լուրերը հերքում է: «Բալաքենսկի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դիլբար Գուլիեւի խոսքով՝ նշված գյուղերի բուժկետեր որևէ հիվանդությամբ չեն դիմել: Այս գյուղերին հարեւան Գաբագչյոլ ավանում նույնպես չեն գրանցվել տեղական հիվանդանոց նշված գյուղերի բնակիչների դիմելու դեպքեր»,-ասել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը