Կարծիք

19.09.2019 17:25


Էս է Նիկոլի իրական դեմքը՝ ով իր հետ է, հերոս է ու լեգիտիմ, ով իր դեմ է՝ թալանչի, գող, ավազակ

Էս է Նիկոլի իրական դեմքը՝ ով իր հետ է, հերոս է ու լեգիտիմ, ով իր դեմ է՝ թալանչի, գող, ավազակ

Նիկոլ, էդ որ գեներալ Մանվելի նախկին օգնականին ասում ես՝ խի՞ նախկինում Մանվելի ունեցվածքը չի ծախել ու փողերը բաժանել զոհված տղերքի մայրերին, էդ նույն տրամաբանությամբ էլ ես քեզ հարց ունեմ՝ բա ինչի՞ էիր մարտ 1-ին Տեր-Պետրոսյանի հետ Ազատության հրապարակում գոռում՝ «Մանվե՜լ, Մանվե՜լ», հերոսացնում Մանվելին և կանչում ձեզ օգնության, որ գա ու օգնի քեզ ու Լևոնին՝ դեռևս 2008-ին իշխանություն բռնազավթելու գործում ...

Էդ թրերը, զարդերը, հարստությունը 2008-ին էլ Մանվելն ուներ, բայց էն ժամանակ Մանվելի հարստությունն ու թերությունները Նիկոլի աչքին չէին երևում, քանզի էն ժամանակ գեներալ Մանվելը պետք էր Նիկոլին ու Տեր-Պետրոսյանին, դրա համար էլ Մանվելը հերոս էր, բայց քանի որ Մանվելը ճիշտ պահին խելքի եկավ ու չօգնեց Նիկոլենց, հիմա արդեն դարձավ հանցագործ, տուշոնկա գողացող ...

Էս է Նիկոլի իրական դեմքը՝ ով իր հետ է, հերոս է ու լեգիտիմ, ով իր դեմ է՝ թալանչի, գող, ավազակ...

Իմ խաբված ժողովուրդ ...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը