Լրահոս

21.09.2019 12:55


Արարատում 29–ամյա վարորդը ГАЗ 3102 մեքենայով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր

Արարատում 29–ամյա վարորդը ГАЗ 3102 մեքենայով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի բնակիչ, 29-ամյա Մ. Գ.-ն իր վարած ГАЗ 3102 մակնիշի 36 ԼD 448 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել է համագյուղացի, 32-ամյա Ա. Ս.-ի վարած ЗИЛ 130 մակնիշի 35 QX 033 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը