Կարծիք

21.09.2019 13:15


ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է

ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է

Մարդ, ով անգնահատելի դեր է ունեցել մեր Հանրապետության կայացման մեջ, մարդ, ով անմիջական կապ է ունեցել դարերի մեջ մեր առաջին հաղթանակի հետ, մարդ, ով ղեկավարել է մեր Հանրապետությունը տաս տարի՝ դիմավորելու է անկախության տոնը մեկուսարանում։

Մարդիկ, որոնք ահաբեկչական գործողություններ են իրականացրել նույն Հանրապետությունում, դիմավորելու են անկախության տոնը ազատության մեջ։

Մարդիկ, որոնք նպատակ էին դրել պայթեցնել ՀՀ Նախագահի ինքնաթիռը, նույնպես դիմավորելու են տոնը ազատության մեջ։ Գալիս է ժամանակ, երբ խոսքերը այլևս չեն հերիքում միտքդ արտահայտելու համար։ Չկան բառեր, որոնք կարող են ճիշտ բնութագրել այս անմեղսունակ իրականությունը։ Ոնց որ սարսափ ֆիլմ նայենք՝ գիտենք վերջը լավ է, բայց քանի գնում, է'լ ավելի սարսափելի է դառնում։

Բայց մեկ է՝ ՎԵՐՋԸ ԼԱՎ Է։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը