Կարծիք

23.09.2019 17:34


«Կանգ առ» խորհուրդն էլ տեղ չհասավ

«Կանգ առ» խորհուրդն էլ տեղ չհասավ

Ես էլ երեկ ողջ օրը տարակուսում էի, թե ինչով է զբաղված Լոս Անջելես հասած վարչապետը՝ նա մի քանի ժամ կորել էր տեսադաշտից: Պարզվում է՝ նա ԱՄՆ-ում, մասնավորապես Կալիֆորնիայում, իր սիրտն է դատարկել ու հուզաճմլիկ մի տեքստ ասել տեղի լրագրողներին, թե՝ Վանեցյանը դուրս եկավ գերագույն հրամանատարի դեմ և դրանից մեծ անարգանք սպայի պատվին չկա:

Պարզվում է՝ մեր վարչապետը նեղացել է Վանեցյանի հայտարարությունից: Այսինքն, փոխարենը դասեր քաղի «ԿԱՆԳ ԱՌ» հայտնի խորհրդից՝ նա ժողովրդական լեզվով ասած, իր էշն է քշում և հասկացնել տալիս, որ իրեն այս աշխարհում ոչ ոք չի կարող քննադատել: Եթե շարքային մարդ է իրեն քննադատում, ուրեմն ծախված է, նախորդ իշխանության մարդն է, եթե ԱԱԾ պետն է իրեն քննադատում, ուրեմն դրանով ինքն իրեն է նվաստացնում:

Նիկո՜լ, հարգելի՜ս, ցած իջիր քո երևակայական աստվածային բարձունքից, դու սովորական մարդ ես՝ մսից, արյունից, դու էլ կարող ես սխալներ թույլ տալ, քեզ էլ կարող են քննադատել... Այն փաստը, որ դու այսքան ցավագին ես տանում ամեն մի բացասական գնահատական, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դու պատրաստ չէիր մտնել պետություն կառավարելու բեռի տակ:

Քոնը չէ, դու քո տեղում չես, հրաժարական տուր՝ հեռացիր:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը