Լրահոս

23.09.2019 14:40


Պռոշյան գյուղում բախվել են Nissan X-Trail-ը և УАЗ-ը․ Nissan-ը գլխիվայր շրջվել է

Պռոշյան գյուղում բախվել են Nissan X-Trail-ը և УАЗ-ը․ Nissan-ը գլխիվայր շրջվել է

Այսօր, սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail մակնիշի 17 GA 707 համարանիշի և УАЗ մակնիշի 305 SS 60 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ Nissan-ն էլ, գլխիվայր շրջվելով, հայտնվել է քարերի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը