Լրահոս

23.09.2019 17:50


Երևանում բախվել են BMW-ները․ կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում բախվել են BMW-ները․ կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ, սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը16։50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի փողոցի խաչմերուկում բախվել են Դավիթաշեն թաղամասի բնակիչ 23-ամյա Արսեն Պ․-ի վարած BMW մակնիշի 35 FQ 342 համարանիշի և Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ 27-ամյա Միհրան Կ․-ի վարած BMW մակնիշի 57 RA 577 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Միհրան Կ․-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել ծառին, ում էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը