Կարծիք

24.09.2019 11:00


Հիվանդությունը խորանում է

Հիվանդությունը խորանում է

«Երբ մենք ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ինչ է՝ դե եկեք կառավարության ողնաշարը ջարդենք, ասում ենք դատարանները պետք է անկախ լինեն, ասում են եկեք կառավարության ոտքի տակը քանդենք։ Երբ մենք ասում ենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ, նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն»,-ասում է Նիկոլը, ու սա արդեն լուրջ է, նույնիսկ շատ լուրջ է:

Այս մարդը իր փսիխոտիպը այս մի նախադասությամբ արդեն ի ցույց դրեց ամենքին. նա բոլորի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի, նրան թվում է, որ բոլորը անխտիր ուզում են իրեն վնասել, այդ իսկ պատճառով բոլորին ինքը պիտի պահի վախի մթնոլորտում, և սա ցանկացած հոգեբույժ գիտի, թե ինչ է նշանակում:

Նա փաստորեն սարսափում է ազատ մամուլից, անկախ դատարաններից, նաև իր վերահսկողությունից դուրս գտնվող եկեղեցուց, ասել է թե՝ խղճի ու համոզմունքների ազատությունից, ու առանց գիտակցելու բացեիբաց դրա մասին հայտարարում է: Ու ամենամեծ զավեշտն այն է, որ այս մարդը իրեն ժողովրդավար վարչապետ է հորջորջում, պատկերացնո՞ւմ եք մտքի թռիչքը, «ժողովրդավար» վարչապետը հայտարարում է, որ եթե մամուլը ազատ լինի, եթե դատարանները անկախ լինեն ու եթե մարդկանց խղճի և համոզմունքների ազատություն տրվի, ապա նրանք անմիջապես կսկսեն իր կառավարության տակը փորել, մարդը փաստորեն խոստովանում է, որ իր կառավարությունը հանցագործ կառավարություն է, քանզի ազատ մամուլը, անկախ դատական համակարգն ու խղճի ազատության վրա խարսխված հասարակությունն ընդհանրապես՝ միայն ու միայն հանցագործ կառավարության դեմ կարող են դուրս գալ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը