Կարծիք

24.09.2019 14:15


Նիկոլի սիրտը արյուն էր ուզում․ Նիկոլենք երկրորդ Մարտի մեկ են կազմակերպում

Նիկոլի սիրտը արյուն էր ուզում․ Նիկոլենք երկրորդ Մարտի մեկ են կազմակերպում

Նիկոլի սիրտը արյուն էր ուզում: Ինքնասպան է եղել գեներալ-գնդապետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով Մարտի մեկի առանցքային վկաներից էր: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ Հայկ Հարությունյանը ինքնասպան է եղել, որովհետև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ու ՀՀ գլխավոր դատախազը ստիպել են Մարտի մեկի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Հայկ Հարությունյանին ճանաչողները կփաստեն, որ գեներալը առնաձնանում էր իր պետականամետ ու հայրենասեր կեցվածքով: Ի՞նչ է ստացվում, որ Մարտի մեկի գործով Նիկոլ Փաշինյանը փակուղու առաջ է կանգնել և սկսել է ռեպրեսիաների միջոցով ցուցմունքներ կորզել ընդդեմ Քոչարյանի:

Ու այս ամենը տեղի է ունենում, երբ մի քանի օր առաջ հանդիպում են Նիկոլ Փաշինյանը ու Սասնա ծռերից Սեֆիլյան Ժիրոն: Փաստորեն, ստացվում է, որ Ծռերը ու Նիկոլը ձեռք են բերել պայմանավորվածություն, ինչի հետևանքները մենք այսօր ականատես եղանք:

Հայկ Հարությունյանի արյունը մնալու է Նիկոլի ու Ծռերի վրա: Ժողովո՛ւրդ, ուշքի՛ եկեք, Նիկոլենք երկրորդ Մարտի մեկ են կազմակերպում:

Արման Դավիդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը