Կարծիք

24.09.2019 22:05


Հիշեցի 90-ականների բեսպրեդելը և կազմակերպված, հնչեղություն ունեցող սպանությունները

Հիշեցի 90-ականների բեսպրեդելը և կազմակերպված, հնչեղություն ունեցող սպանությունները

Հիշեցի 90-ականների բեսպրեդելը և կազմակերպված, հնչեղություն ունեցող սպանությունները...

Հասարակության առճակատումը, կասկածի, վրեժխնդրության, ամենաթողության, իրավական-դատական համակարգի քաոսի ստեղծումը, ուղղորդումներն ու հաթաթաները, առաջացած հարցերի երկակի ստանդարտների կիրառմամբ լուծումները հանգեցրին այն ամենին, ինչ ունենք հիմա:

Ցավում եմ, Հայկ Հարությունյանի մահվան կապակցությամբ՝ պատճառները չգիտեմ, գուշակություններ չեմ անի, բայց սա խոսում է հասարակության մեջ ստեղծված անառողջ մթնոլորտի մասին, որի վերաբերյալ բազմիցս ահազանգվել է:

Հայկ Հարությունյանի հետ աշխատել եմ երկար տարիներ՝ դրական, ազնիվ, ամուր, կայուն բնավորությամբ, աշխատանքին, Հայրենիքին նվիրյալ, պետական մտածողությամբ անձնավորություն էր... Սպայի պատիվը բարձր պահող և գիտակցող պետական գործիչ...

Ցավում եմ, ցավակցում հարազատներին, բարեկամներին, ընկերներին...

***

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նախորդ իշխանությունների օրոք կատարվեր փոխգնդապետի հետ կապված միջադեպը... պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վայնասուն կբարձրանար և ովքեր կսկսեին խոսել, քննադատել, շահարկել՝ ՖԲ-յան էջերից մինչև ԱԺ ամբիոն, հաթաթաներով, կոռուպցիաներով, հաբրգվածությամբ, չարաշահումներով համեմված, դեմքները կատաղությունից ծամածռված, դերասանական վարպետությամբ ու սրտաճմլիկ իրավիճակներով...

Եվ նաև, ինչպես իրենց պատեպատ կտային ու կքննադատեին, կքլնգեին իշխանություններին սորոսական իրավապաշտպան կազմակերպությունները և ոչ միայն՝ զանազան գույնի, ուղղվածության, կողմնորոշման կազմակերպություններ...

Հիմա ո՞ւր են իրենք... չկա՞ն...

Թե՞ ջայլամի նման գլուխները մտցրել են ինչ-որ տաք ու ապահով տեղ ու վայելում են իրենց սովոր բուրմունքը...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը