Աշխարհ

25.09.2019 19:13


Էրդողանը հրաժարվել է ընթրիքից՝ սեղանի շուրջ տեսնելով Եգիպտոսի նախագահ Սիսիին

Էրդողանը հրաժարվել է ընթրիքից՝ սեղանի շուրջ տեսնելով Եգիպտոսի նախագահ Սիսիին

Թուրքիայի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից տրված պաշտոնական ընթրիքին հրաժարվել է մասնակցել, երբ տեսել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոստի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսիին նույն սեղանի շուրջ են նստած:

Այս մասին հայտնել է Թուրքական «Hürriyet» թերթի վաշինգտոնյան թղթակից Ռազի Ջանիքլիգիլը:

Սոցցանցում կատարած գրառմամբ մեջ թղթակիցը հայտնել է. «ՄԱԿ-ում նախագահ Էրդողանը սրահ չմտավ, հենց տեսավ Սիսիին` Թրամփի հետ սեղանի շուրջ նստած: Նախորդ տարի ևս Սիսին այդ սեղանի շուրջ էր նստած, և Էրդողանը սրահից դուրս էր եկել»:

Լրագրողը նաև հայտնել է, որ բացի ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահներից, սեղանի շուրջ նստած են եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը