Կարծիք

25.09.2019 15:30


Ձեր փսիխոպատ շեֆին մի քանի հնարավոր սցենարներ են սպասվում

Ձեր փսիխոպատ շեֆին մի քանի հնարավոր սցենարներ են սպասվում

Ի դեպ, քանի որ վերջին երկու օրը մանր ու միջին քայալարաստների բառապաշարներում ճտիկով նոր բառեր են ավելացել՝ ազգադավ, հակապետական, ներքին թշնամի և այլն, մի հատ անվճար ու խիստ օգտակար խորհուրդ տամ․․․

Աղջիկներ ու տղաներ, թուլացեք ու շնչեք, շնչեք ու թուլացեք։ Ազգադավերը, հակապետականները, ներքին թշնամիներն ու գործակալները կենտրոնացած են ձեր՝ քայլարաստներիդ վերին էշելոններում, իսկ գլխավորն էլ ձեր փսիխոպատ շեֆն է։ Հնարավոր է, որ դեռ որոշ ժամանակ էլ կարող եք խելոք վեր ընկնել ձեր տեղները այն բանից հետո, երբ թուլանաք ու շնչեք, բայց արդեն ժամանակն է, որ դիմումներ գրելով կամ առանց գրելու դուրս գաք էն կեղտոտ համակարգից, որի մասնիկներ եք հիմա։

Դեռ ժամանակ ունեք դա անելու, ապաշխարելու ու ողջ ճշմարտությունը պատմելու։ Հետո արդեն ուշ է լինելու։ Կրկնեմ այսօրվա հարցազրույցիս միտքը․ ձեր փսիխոպատ շեֆին մի քանի հնարավոր սցենարներ են սպասվում՝ կա՛մ փախնելու է, կա՛մ նստելու է, կամ էլ՝ սպանվելու է։ Մի սցենար էլ կա՝ ինքնասպան է լինելու։ Խնդիրն այն է, որ էդ սցենարներից որևէ մեկը ձեր ղալլաթների ու հանցակցության ինդուլգենցիա չի տալու։

Դե չմոռանաք՝ թուլացեք ու շնչեք, շնչեք ու թուլացեք։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը