Կարծիք

26.09.2019 08:09


Աղջի՛կ ջան, քո ասած 90-ականների «կերտողներից» մեկը հենց քո հայրն է եղել

Աղջի՛կ ջան, քո ասած 90-ականների «կերտողներից» մեկը հենց քո հայրն է եղել

Պատմում են, որ ժամանակին՝ ՀՀՇ-ի օրոք, Ժոկո անունով անձը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ անձնական հարկահավաք էր աշխատում: Գնում-չոքում էր սրա-նրա բկին, այս ու այն բիզնեսմենի կամ գործարանի տնօրենի առանձնասենյակ էր ներխուժում՝ զինված խմբով, և պարտադրում իրեն գումար վճարել:

Գումարը տանում-տալիս էր Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ-ական վերխուշկային:

Այսօր Ժոկո մականունով անձի երկու դուստրերը հարմար տեղավորվել են փաշինյանական թավշյա հովանոցի տակ՝ մեկը Ազգային ժողովի պատգամավոր է, մյուսը՝ քաղաքապետարանի ավագանու անդամ: Եվ հենց ավագանու անդամն է, որը սպառնում է 90-ականների բարքերը ետ բերողների ականջները ծամել:

Աղջի՛կ ջան, քո ասած 90-ականների «կերտողներից» մեկը հենց քո հայրն է եղել:

P.S. Որպեսզի բամբասանք չհամարվի, ասեմ, որ Ժոկոյի «քաջագործությունների» մասին ինձ 95-96 թվերին պատմել է տատիկիս երջանկահիշատակ եղբայրը՝ Էջմիածնի պլաստմասաների գործարանի այն ժամանակվա տնօրենը:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը