Աշխարհ

26.09.2019 15:05


Հայերի կոտորածը ժխտողը չպետք է դասեր տա Իսրայելին․ Նեթանյահուն՝ Էրդողանին

Հայերի կոտորածը ժխտողը չպետք է դասեր տա Իսրայելին․ Նեթանյահուն՝ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիթ Էդողանը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում մեղադրանքներ է ներկայացրել Իսրայելին՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով 1948 և 1960թթ․ երկրի սահմանների վրա։ Նա Իսրայելին մեղադրել է էքսպանսիոնիստական նպատակների և Գազայի հատվածում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու համար:

Ի պատասխան Թուրքիայի նախագահի մեղադրանքների՝ Իսրայելի վարչապետը տեսաուղերձով դիմել է վերջինիս: Ուղերձում Իսրայելի վարչապետը նշում է․

«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերի հանդեպ սպանդ իրականացնողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չպե՛տք է դասեր տա Իսրայելին։ Էրդողա´ն, վե´րջ տուր ստերիդ»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը