Լրահոս

26.09.2019 15:45


Մյասնիկյան պողոտայում բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Մյասնիկյան պողոտայում բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 26-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը դեպքի վայրից նկատել է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկում տեղի է ունեցել հրդեհի բռնկում. տուժածներ չկան:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Versa» (վարորդ` Լյովա Ա., ծնված 1996 թ.), «Nissan Teana» (վարորդ՝ Յուրի Խ., ծնված 1996 թ.) և «Nissan Altima» (վարորդ` Ժիրայր Մ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները. հրդեհ է բռնկվել «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մարվել է ժամը 11:20-ին: Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan Versa» և «Nissan Altima» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը